Սփյուռք

Մեր հայրենակիցներից 10-12 միլիոնը ապրում է Հայաստանի եւ Արցախի սահմաններից դուրս, աշխարհի բազմաթիվ երկրներում: Դարերի ընթացքում հայերի ստիպված արտագաղթը հայրենիքից պայմանավորված է եղել օտարազգի նվաճողների կողմից իրականացվող բռնաճնշումներով և հալածանքներով։ Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից վերահսկվող Արեւմտյան Հայաստանի տարածքներում 1915 թ. կազմակերպվել եւ իրականացվել է 1.500.000 հայերի ցեղասպանություն:
Մեր հայրենակիցները արտասահմանում դարձել են տարբեր երկրների արժանի քաղաքացիներ: Նրանք իրենց աշխատասիրությամբ ու տաղանդով արժանացել են այդ երկրների ժողովուրդների հարգանքին եւ սիրուն, իսկ ոմանք’ ամբողջ աշխարհի: